Թվերի բաժանելիությունը 10-ի, 5-ի և 2-ի

1․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 101, 204, 340, 535, 821 թվերը 10-ի
բաժանելիս ստացվող մնացորդները։
1, 4, 0, 5, 1
2․ Առանց բաժանում կատարելու՝ գտե՛ք 73, 241, 189, 700, 384, 445 թվերը 5-ի
բաժանելիս ստացվող մնացորդները։
3, 1, 4, 0, 4, 0
3․ 3, 87, 26, 839, 1000, 562, 98443, 380064, 235, 566678 թվերը բաժանե՛ք
երկու խմբի՝ զույգ թվերի և կենտ թվերի։
Զույգեր – 26, 1000, 562, 380064, 566678
Կենտեր – 3, 87, 839, 98443, 235

4․ Երկու հնգանիշ թվերից մեկի գրառման մեջ նվազման կարգով մեկը մյուսին են
հաջորդում բոլոր զույգ թվեր նշանակող թվանշանները, մյուսի գրառման մեջ՝ կենտ թվեր
նշանակողները։ Այդ թվերից ո՞րն է ավելի մեծ։
97531 թիվն է ավելի մեծ
5․ Ուղղանկյունն ունի քառակուսու կողմին հավասար լայնություն։ Ուղղանկյան
լայնությունից քանի՞ անգամ մեծ պիտի լինի նրա երկարությունը, որպեսզի նրա պարագիծը
քառակուսու պարագծից մեծ լինի 2 անգամ։
Ուղղանկյան երկարությունը պետք է լինի 3 անգամ մեծ, քան լայնությունը
6․ Առաջին 50 զույգ թվերի գումարը որքանո՞վ է մեծ առաջին 50 կենտ թվերի գումարից։
50-ով է մեծ
7․ 30, 634, 200, 555, 625, 730, 1020, 85 թվերից առանձնացրե՛ք այն թվերը, որոնց
բաժանարարներն են միաժամանակ 2-ը, 5-ը, 10-ը։
30, 200, 730, 1020
8․Գրե՛ք այն թվերը, որոնք միաժամանակ և՛ 18-ի, և՛ 96-ի բաժանարար են։
Բոլոր այն թվերը, որոնք բազմապատիկ են 288-ի
9․ Թիվը 34-ի բաժանելիս ստացված թերի քանորդը 17 է, իսկ մնացորդը՝ 3։ Գտե՛ք այդ
թիվը։
581
10․ Էյֆելյան աշտարակն ունի երեք դիտահարթակ, որոնցից առաջինը գետնից 57մ
բարձրություն ունի, երկրորդը նրանից 58մ-ով բարձր է, իսկ երրորդը գետնից բարձր է
276մ։ Ինչքա՞ն ժամանակում վերելակը երկրորդ դիտահարթակից կհասնի մինչև երրորդը,
եթե 1 վայրկյանում բարձրանա 3մ 22սմ։
Մոտավորապես 50 վայրկյան