Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։
Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Առաջադրանքներ
1․ Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
Հողմ – Ուժեղ քամի
2․ Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
Վաղուց – Հիմա
բարձր – ցածր
չար – բարի
Բաժնել – միացնել
լայն – նեղ
տանում – բերում
միասին – առանձին
3․ Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության»
Խոտի մասին
4․ Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
Սպիտակ, որովհետև սպիտակ ամպերը մեզ չեն ջրում և լցնում տները։
5․Հորինեք պատմություն «Երկու սև, չարաճճի ամպերի մասին»։
Երկնքում որտեղ ապրումեն աշխարի բոլոր մապերը, բայց կաին երկու չարաճճի ամպեր որոնք սիրում էին ուտել մարդկանց նեռվերը նաձրևով, նրանք լցնում էին տները, քաղաքները ջրով և եսպես երկու հազար տարի, բայց երբ սկսվեց 21 – րորդ դարը և տեխնոլոգիաներով վերացնում էին ամպեը։ Երկու չարաճճի ամպերի ուրաղություն փոխվեց վախին և աննթատ պախկվու էին որ չմահանան, բայց մեկ անգամ նրանց բռնեցին և վերացրեցին աշխարից, և նրանց էլ ոչմեկ չի տեսել։
6․ Բանաստեղծությունը սովորել անգիր։


