Ծաղիկների երքը

1․ Դուրս գրել Հովհ․ Թումանյանի «Ծաղիկների երգը» ծաղիկների անունները, դասավորել այբբենական կարգով, համացանցից դուրս գրել այդ ծաղիկների մասին տեղեկատվություն։

Ամանկոտրուկ, Աղավնարոտ, երիցուկ, Խընկածաղիկ, Ծընկածաղիկ, Հարսնածաղիկ, Հասմիկ, հափրուկ, ճարճատուկ, Ոսկեծաղիկ, Վարդ,

Խընկածաղիկ -Խնկածաղիկ (լատին․՝ Origanum), զվիրակ( պարսկերեն է), մակերան, կատավան,Ճատե( արաբերեն է) խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 5-7 (այլ տվյալներով՝ 8-9), Հայաստանում՝ 1 տեսակ՝ խնկածաղիկ սովորական (O. vulgare)։

Ծընկածաղիկ – Գարնան առաչին ծաղին է։

Արևքուրիկ – Արևքուրիկ սովորական, արևքուրիկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա, երկշաքիլավոր մոլախոտ, որը հյուսիսում կոճղարմատավոր է, հարավում՝ ծլարմատավոր։ Արևքուրիկի տեսակները տարածված են աշխարհի գրեթե բոլոր գոտիներում և ամենուրեք աղտոտում են հացաբույսերի և խոտաբույսերի ցանքերը։

Հասմիկ – Հասմիկ կամ Նազվարդ (լատին․՝ Jasmínum, պարս.՝ یاسمین}-ից -Նազվարդ), ձիթենազգիների ընտանիքի թփերի կամ լիանների ցեղ։ Հայաստանում (ՍյունիքԼոռիՏավուշԵրևան) տարածված է 1 տեսակ՝ թփուտային հասմիկ (J. fruticans), որը 1մ բարձրությամբ թուփ է

հափրուկ – 30-50 սմ բարձրությամբ ճյուղավոր թավոտ և կողավոր ցողուններով միամյա կամ երկամյա մեղրատու խոտաբույս է։ Հերթադիր դասավորված փետրաձև տերևները մասնատված են 3-5 մասերի։ Խիտ, հասկանման ողկույզներում հավաքված են դեղնականաչավուն ծաղիկները։ Գագաթներին լայն բացված երեք ատամիկներով պտուղները երկարավուն, եռակող տուփիկներ են։

Աղավնարոտ – Աղավնարոտ, աղավնախոտ (լատին․՝ Spérgula), մեխակազգիների ընտանիքի միամյա, երբեմն՝ ձմեռող խոտաբույսերի ցեղ, կերային խոտաբույս։

ճարճատուկ – Ճարճատուկն օգնում է հանգստացնել նաև նյարդային համակարգը, քանի որ B խմբի վիտամիններ է պարունակում․ հենց այս խմբի վիտամիններն են «պատասխանատու» տրամադրության, ամուր քնի համար։ Ճարճատուկը հարուստ է նաև կալիումով, որն անհրաժեշտ է սրտի նորմալ աշխատանքի համար և նպաստում է «վատ» խոլեստերինի դուրսբերմանը։

Հարսնածաղիկ – Ճարճատուկն օգնում է հանգստացնել նաև նյարդային համակարգը, քանի որ B խմբի վիտամիններ է պարունակում․ հենց այս խմբի վիտամիններն են «պատասխանատու» տրամադրության, ամուր քնի համար։ Ճարճատուկը հարուստ է նաև կալիումով, որն անհրաժեշտ է սրտի նորմալ աշխատանքի համար և նպաստում է «վատ» խոլեստերինի դուրսբերմանը։

Ոսկեծաղիկ – Բույսն ամբողջությամբ թունավոր է, ունի շատ սուր և դառը համ։ Վտանգավոր է ձիերի և խոշոր եղջյուրավոր անասունների համար։ Թունավորվելիս առաջանում են ուժեղ ցավեր, լուծ, հաճախամիզություն (մեզը դառնում է մուգ կարմիր) և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ ոսկեծաղիկի տերևներն օգտագործում են այրվածքների դեպքում։ Գեղազարդիչ է։

Վարդ – Վարդ, մարդու կողմից աճեցվող, Մասրենի (լատին․՝ Rósa) կոչվող վարդազգիների դասին պատկանող ներկայացուցիչների տեսակների և տարատեսակների հավաքական անվանում։ Վարդերի տարատեսակների մեծ մասը ստացվել է երկարատև սելեկցիայի արդյունքում բազմաթիվ կրկնակի խաչասերումների և ընտրանքի իրականացման ճանապարհով։ Որոշ տարատեսակներ վայրի վարդազգիների տեսակների ձև են հանդիսանում:Դրանց կարող եք հանդիպել տարբեր հարթավայրային գոտիներում։

երիցուկ – Դեղատնային երիցուկ (լատին․ ՝ Matricária chamomílla), պատկանում բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։ Բուրումնավետ, միամյա բույս է։ Երիցուկի ամենատարածված տեսակն է։ Հայկական տարանուններն են՝ օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։ Բույսն ունի մի քանի տեսակներ և նմանակներ։