Մյրենի լեզվի որ

1․ «Մայրենի լեզվի օր»․ նախապատրաստություն․
– Համացանցից օգտվելով գրել տեղեկություններ տոնի ծագման, օրվա խորհրդի մասին․(ե՞րբ է որոշվել, որտե՞ղ և այլն )։
ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից` որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզուներ կորստի մատնվելու եզրին են[1]։

Պատմություը

1947 թվականին, երբ անգլիացիները վերջապես հեռանում են Հնդկաստանից, կազմավորվում է Պակիստան պետությունը։ Այն կազմված էր երկու խոշոր տարածաշրջաններից, որոնք իրարից կտրուկ տարբերվում էին մշակույթով և լեզվով. արևմտյան Պակիստանում իշխում էր ուրդու լեզուն, իսկ արևելյանում՝ բենգալերենը։ Չնայած բենգալերենը միլիոնավոր մարդկանց մայրենի լեզուն էր, սակայն 1948 թվականին Պակիստանի կառավարությունն ամբողջ երկրի համար պետական լեզու է հռչակում ուրդուն։
Կառավարության որոշումը երկրի արևելյան մասի բնակչության մեծ մասը դժգոհությամբ է ընդունում, բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Կառավարությունը ոչ միայն հաշվի չի նստում արևելյան տարածաշրջանի բնակիչների պահանջների հետ, այլև ճնշում է բենգալերենի պաշտպանությանն ուղղված ցույցերը։ Իսկ 1952 թվականին Դաքքա քաղաքում կայացած ուսանողական ցույցը ճնշելիս մի քանի մարդ զոհվում է, զոհվում են հանուն իրենց մայրենի լեզվի իրավունքի պաշտպանության։ Այս ողբերգական դեպքերի հետևանքով արդեն բողոքի զանգվածային ցույցեր են ծայր առնում։ Հակամարտության ընթացքում 1956 թվականին բենգալերենը, ի վերջո, պետական լեզվի կարգավիճակ է ստանում։
Մայրենի լեզվի իրավունքների համար մղվող պայքարը նպաստեց բենգալցիների ազգային ինքնագիտակցության աճին։ Ազգային-ազատագրական պատերազմից հետո Արևելյան Պակիստանն առանձնացավ, և 1971 թվականին առաջացավ նոր պետություն՝ Բանգլադեշը։
Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն՝ Մայրենի լեզվի օր, իսկ մայրաքաղաք Դաքքայում զոհված ուսանողների հիշատակին հուշարձան է կանգնեցված։
Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։
Բուռն իրադարձությունների հիշատակին 1999 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օր է հռչակում։


Մեր տառերը
Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
Հողմերով են սնվել տառերը մեր,
Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
Քարերին են գրվել տառերը մեր…
Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
Կայծակին են տվել տառերը մեր…
Տեսանյութեր․

Ջերմաչափ․ Բնագիտություն

https://youtube.com/watch?v=EilSxMLU4S8%3Ffeature%3Doembed

Ջերմաչափ․ տեսանյաութ
Երբ առօրյայում օգտագործում ենք տաք, սառը բառերը, նախևառաջ նկատի ենք ունենում մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի  տաք կամ սառը լինելու մեր զգացողությունը: Մեզ շրջապատող առարկաների, օդի, ջրի տաքության կամ սառնության չափը որոշվում է ջերմաչափով : Իսկ ի՞նչ է ջերմաչափը:

Ջերմաչափը բաղկացած է իրար մեջ տեղադրված երկու ապակե բարակ խողովակներից: Դրսի խողովակի ներքևի լայն մասը լցված է սնդիկով կամ գունավոր (հիմնականում կարմիր) սպիրտով, որի մեջ է գտնվում երկրորդ՝ բարակ խողովակի ծայրը:

Այժմ տեսնենք, թե ինչպես է չափվում օդի ջերմաստիճանը: Եթե օդը տաքանում է, ապա սնդիկը կամ սպիրտը նույնպես տաքանում են, ընդարձակվում և բարակ խողովակով վեր բարձրանում: Իսկ երբ օդը պաղում է, սնդիկի սյունը իջնում է ներքև: Ջերմաչափի արտաքին խողովակի ներսում տեղադրված սպիտակ թիթեղի վրա թվանշաններ և փոքրիկ գծիկներ կան:

Դրանք ցույց են տալիս ջերմաստիճանը և կոչվում են աստիճաններ:  0 (զրո) աստիճանից վերև գրված թվերը ցույց են տալիս դրական ջերմաստիճանը, իսկ Օ-ից ցած գրված թվերը համապատասխանում են բացասական ջերմաստիճանին: Աստիճան բառի փոխարեն ջերմաչափի սանդղակի վերին աջ անկյունում նշված է փոքրիկ օղակ (°), որը աստիճանի նշանն է: Օղակի կողքին նշվում է С (Ց) տառը, որը Ցելսիուս գիտնականի ազգանվան առաջին տառն է Օրինակ՝ 5″ С, կարդում ենք՝ հինգ աստիճան ըստ Ցելսիուսի: Հիշիր, որ երբեմն ջերմաստիճանի գրառումներում С տառը չի գրվում:

Երբ սնդիկի կամ սպիրտի սյունը բարձր է Օ-ից և գտնվում է, օրի­նակ, 15 նիշի դիմաց, ապա կարդում ենք 15° С (+15° С): Իսկ եթե ցածր է Օ-ից, ցույց է տալիս բացասական ջերմաստիճան, օրինակ’ -8-ի դեպ­քում, ապա կարդում ենք՝ մինուս 8° С:

Բացի օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափերից, մեզ ծանոթ է բժշկական ջերմաչափը, որով չափում ենք  մարմնի ջերմաստիճանը, երբ հիվանդ ենք լինում: Կան նաև ջրի, հողի, տարբեր սարքերի ջերմաստիճանը գրանցող ջերմաչափեր:

Ուսումնական մուլտֆիլմ 

https://youtube.com/watch?v=xysYgDxQxVs%3Ffeature%3Doembed

Ֆիկսիկա․ Ջերմաչափ
Առաջադրանք

1. Ջերմաչափի ինչ տեսակներ գիտեք, թվարկենք։
Ելեկտրոնային և Ռտուդով։

2. Ջերմության չափման միավորը։
Գռադուս

3. Ջերմությունը չափող գործիք։
Ջերմաչափ

Մաթեամտիկա

03.03.2025

Քան ակադեմի

Թեմա՝ Մասերի համեմատում

  1. Համեմատի՛ր
  2. 1/5 < ¼
  3. 1/12 > 1/16
  4. 1/123 > 1/124
  5. 1/18 = 1/18
  6. 1/7 > 1/9
  7. 1/28 < 1/16
  8. 1/143 = 1/143
  9. 1/29 < 1/27
  10. Թվերը դասավորի՛ր աճման կարգով

1/9, 1/14, 1/16, 1/24, 1/142, 1/143

  • Թվերը դասավորի՛ր նվազման կարգով

1/856, 1/220, 1/78, 1/45, 1/7, 1/3,

  • 8400 լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինը ¼ մասը և երկրորդի 1/5 մասը: Ջրավազաններից որու՞մ ավելի շատ ջուր կա: Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը:
    Պատ՝ 420 լ ջուր։
  • Ջրավազանում կար 1250  ջուր, որը կազմում է նրա տարողության ¼ մասը: Որքա՞ն է այդ ջրավազանի տարողությունը:
    Պատ՝ 5000 լիտր է: