ՀԱՅՈՑ ՏԻՐԻԹ (ՏՐԴԱՏ) ԹԱԳԱՎՈՐԻ և ՀՌՈՄԵԱՑԻ ՆԵՐՈՆ ԿԱՅՍԵՐ ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑԸ

Պատմում են, որ երբ հայոց Տիրիթ թագավորը Հայաստանից Հռոմ է մեկնում՝ Ներոնից թագ ստանալու։ Հռոմի իշխանները, ցանկանալով ահաբեկել նրան, Տիրիթին
տանում են ցույց տալու Հռոմի մեծամեծ ու երևելի շինություններն ու բազմաթիվ սենյակները, որտեղ պահված էին հռոմեական օրենսգրքերը։ Երբ Տիրիթը ճաշի սեղան է
նստում, Ներոնը նրան հարցնում է. «Հայոց աշխարհո՞ւմն էլ այսպիսի օրենքներ կան»:
Տիրիթը պատասխանում է. «Հայոց աշխարհի օրենքները, ճիշտ է, թվով քիչ են, բայց
լավ օրենքներ են, և ամեն մարդ պարտավոր է իմանալ դրանք, և եթե հայ ժողովուրդն
այդ օրենքները լավ պահպանի, հռոմեացիք չեն կարող շատ մոտենալ Հայաստանին»:
Ներոն կայսրը զարմանքով հարցնում է. «Որո՞նք են Հայաստանի այդ օրենքները,
որոնց մասին մենք դեռ չենք լսել»: Տիրիթը պատասխանում է. «Առաջին օրենքն այն է,
որ մեր թուրը ժանգոտ լինի, իսկ մանգաղը՝ հայելու նման փայլուն։ Երկրորդ օրենքն
այն է, որ մեր դատարանի դուռը կանաչ խոտ բուսած լինի, իսկ տաճարի դուռն էլ միշտ
ցեխոտ լինի»:

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն․ Հայրենագիտությունից

Այս ուսումնական շրջոնում Հայրենագիտությունից ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները,
Սև Անալիճ, Սուրբ Հարյության տոն, Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները, Քարտեզ, Տաղավար տոներ․ Սուրբ ծնունդ, Հայաստանի մայրաքաղաքները, Աղստև գետ, ՀԱՅՈՑ ՏԻՐԻԹ (ՏՐԴԱՏ) ԹԱԳԱՎՈՐԻ և ՀՌՈՄԵԱՑԻ ՆԵՐՈՆ ԿԱՅՍԵՐ ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑԸ,
Ինքնաստուգումները
Ինքնաստուգում․ Հայրենագիտություն
Հայրենագիտություն Ինքնաստուգում

Մաիսյան Ֆլեշմոբ

Ձմեռային երկար ու խորը քնից հետո անտառը թվում էր անկենդան։ Ծառերը ծածկված էին սառցե բարակ շերտով, իսկ գետակը լռել էր ձյան սպիտակ վերմակի տակ։ Բոլորը սպասում էին մի հրաշքի, որը կոտրելու էր այս սառը լռությունը։

Continue reading »